Նորվեգիայի իշխանությունները ծրագիր են թողարկել, ըստ որի՝ պետք է բանակում վերանա սեռական խտրականությունը: Այդ հարցում նրանք բավական մեծ հաջողությունների են հասել: Սկանդինավյան պետությունը ՆԱՏՕ-ի առաջին երկրներից է, որտեղ կանանց պարտավորեցրել են տղամարդկանց հավասար ծառայել բանակում: Հաջորդ քայլը միասնական զորամասերի ստեղծումն է:
Հետաքրքիր փորձարկումը շարունակվում է երեք ամիս: Դրա արդյունքներից դեռևս բոլորը գոհ են: Հատկապես նորվեգացի զինվորները: Նախկինում նրանք աղջիկներին տեսնում էին միայն երազներում, իսկ հիմա նրանք քնում են հարևան մահճակալներին: Զինվորական «հանրակացարանները» նախատեսված են վեց զինվորների համար, որոնցից չորսը տղամարդ են, իսկ երկուսը կին:
Աղջիկները տղամարդկանց նման շարք են կանգնում, հերթապահ են դառնում և մասնակցում են զորավարժություններին: Զիջումը միայն այն է, որ աղջիկներին առաջարկում են նաև բուսական սնունդ և չեն ստիպում մազերը կարճ կտրել: Նորվեգացի կին զինվորները գոհ են իրենց պայմաններից և համարում են, որ տղամարդկանց հետ համատեղ բնակությունը ամրապնդում է մարտական ոգին:









































