Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել և քննադատել Հայաստանի իշխանություններին.«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում»,-հայտարարել է Սարգսյանը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի մոտ Սերժ Սարգսյանի ելույթը ժպիտ է առաջացնում.«Խոսվում է ժողովրդավարության նահանջի մասին: Չեմ կարող բանավիճել մի մարդու հետ, որն ասում է մածունը սև է, ես պետք է ապացուցեմ, որ սպիտա՞կ է, բոլորովին»: