Սիրիական ընդդիմությունը մշակել է երկրում ժողովրդավարական վերափոխումների խարտիա, որը, հեղինակների կարծիքով, պետք է «հիմք դառնա բարեփոխումների համար Բաշար Ասադի վարչախմբի հեռանալուց հետո», հինգշաբթի օրը RIA Novosti-ում կայացած մամլո ասուլիսին հայտնել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք այցով գտնվում են Մոսկվայում։
Խարտիայում կա վեց խումբ՝ քաղաքական, իրավաբանական, քաղաքական կուսակցությունների, անվտանգության մարմիններում բարեփոխման, ազգային հաշտության և տնտեսական վերափոխումների։
Ինչպես ասել է պատվիրակության ղեկավար, Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների սիրիական կենտրոնի գործադիր տնօրեն Ռադվան Զիյադեն, խարտիայի ստեղծմանը կարողացել են մասնակցել ցանկացած կրոնական, քաղաքական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։










































