«ԿամԱզի» վարորդ Հրաչյա Հարությունյանը, ում հետաքննությունը մեղավոր է համարում անցած տարվա ամռանը տեղի ունեցած ռեյսային ավտոբուսի վթարի համար, որի հետևանքով զոհել էր 18 մարդ, վիրավորվել՝ 40-ը, խոստովանել է իր մեղքը, հայտնում է Ria Novosti-ն:
Հարությունյանը հայտնել է, որ ինքը խոստովանում է իր մեղքը ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 5-րդ մասով (տրանսպորտային միջոցը կառավարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը որպես հետևանք անզգուշաբար երկու և ավելի մարդկանց մահ է առաջացրել), սակայն չի համաձայնել 327 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքի հետ (կեղծ փաստաթղթի օգտագործում):
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը բախվել էր «ԼիԱԶ» մարդատար ավտոբուսին` այն փաստացիորեն երկու մասի բաժանելով: Միջադեպի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել՝ առնվազն 60 մարդ:
Հետքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը չի սպասարկվել ինչպես հարկն է, ինչ հետևանքով՝ մեքենայի արգելակները լավ չեն աշխատել: Հետաքննությունը կարծում է, որ Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:
Հիմա բեռնատարի վարորդին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում:





































