Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Թիվ 1 օլիգարխի հանդեպ սերը կուրացրել է․ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է ՀԱԿ անդամին

Հայ ազգային կոնգրես կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե «Փաստահավաք» խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն իր անձնական տեսակետն է հայտնել՝ ԲՀԿ-ի մարտիմեկյան իրադարձություններում մասնակցություն ունենալու հետ կապված:

Մանուկյանը, մեզ հետ զրույցում հակադարձելով մեր այն դիտարկմանը, թե «Փաստահավաք» խմբում այն ժամանակ ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանն էր ԲՀԿ-ի մասով նման բացահայտում արել, մասնավորապես ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանը հիմա որտե՞ղ է գտնվում, վերջում պարզվեց, որ նա բոլորովին այլ խնդիրներ է դրել իր առաջ, որի հետևանքով էլ այսօր ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն չունի: Դա Անդրանիկ Քոչարյանի կարծիքն էր, որ չի ապացուցվել»:

Այս կապակցությամբ այսօր «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց Ա․ Քոչարյանից: Մենք խնդրեցինք բացատրել, թե արդյո՞ք այսօր ՀԱԿ-ում չգտնվելն ընդհանրապես որևէ կապ ունի այն ժամանակվա արած բացահայտումների հետ:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Փաստահավաք» խմբի զեկույցները անձնական տեսակետներ չեն, դրանք փաստաթղթեր են, որոնք հիմնավորված են փաստերով: Անձնական տեսակետի կամ անձի տեսակետի տոտալ գերիշխանությունը հատուկ է թերևս Աշոտ Մանուկյանի ՀԱԿ-ին»:

Իսկ թե որտե՞ղ է հիմա Անդրանիկ Քոչարյանը հարցադրմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց․ «Անդրանիկ Քոչարյանը հիմա այնտեղ է, որտեղ իր սկզբունքներն են, իր համոզմունքներն են ու գաղափարները: Իսկ թե որտե՞ղ է ՀԱԿ-ը, այդ հարցի պատասխանը հետաքրքրում է հասարակության մի ստվար հատվածին: Լավ կլինի գոնե Առինջ գնալ-գալու ընթացքում այդ մասին մտածեն, որովհետև հասարակությանն այդ հարցի պատասխանն է հետաքրքրում: Թիվ մեկ օլիգարխի նկատմամբ բռնկված սերը գուցե կուրացրել է, բայց դա իմ խնդիրը չէ, իրենք թող բարի լինեն այդ հարցերի պատասխանները տան»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձություններն ուսումնասիրող «Փաստահավաք» խմբի անդամներ՝ ՀԱԿ-ից Անդրանիկ Քոչարյանը և «Ժառանգություն»-ից Սեդա Սաֆարյանը չորրորդ զեկույցում բացահայտել էին, որ մի շարք օլիգարխների՝ այդ թվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին՝ պաշտպանության նախարարության հանդերձանքի պահեստից հատկացվել են համազգեստներ: Մասնավորապես Ծառուկյանի թիկնազորին՝ 140 ձմեռային, արհեստական, մորթե օձիքով կոստյում, 160 բամբակյա կոստյում և 49 արհեստական մորթուց գլխարկ, ականջակալներ է տրամադրվել:

 

Լուսանկարը՝ a1pus.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում