Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ: Այդ մասին հայտնում է NBC News-ը:
Նշվում է, որ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Ցուկերբերգի՝ Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում:
Հանդիպմանը մասնակցել է նաև Facebook-ի կառավարման անդամ, ձեռնարկատեր Փիթեր Թիլը: Թե ինչու ավելի վաղ հայտնի չէր դարձել Ցուկերբերգի հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման մասին, ինչպես նաև զրույցի մանրամասները չեն հստակեցվում:
Facebook-ի հիմնադիրն իր վերջին այցի ընթացքում Կոնգրեսում ցուցմունք է տվել Libra նոր կրիպտոարժույթի մասին: