Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի բարեգործական համերգ: Ելույթ կունենան ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարային համույթ «Էնջլը»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):

Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգործական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:

Կազմակերպության այս տարվա համերգը բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում