Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Ռազմականից՝ մարդասիրական շանտաժ. Ալիևի նոու-հաուն

Իտալիայում հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի «հայտնությունը» հայաստանյան համացանցում արժանացել է առավելապես տեսարանային ընկալման, վարչապետի պատասխանի վերաբերյալ մի կողմից՝ հիացական, մեկ այլ՝ նրա քննադատների կողմից էլ՝ հերթական «դավադրապաշտ» մեկնաբանություններով:

Մինչդեռ Իտալիայի եկեղեցում տեղի ունեցածն ունի թերևս շատ ավելի խորքային դիտարկման կարիք: Առավել ևս, որ համացանցում տարածվել է նաև տեղեկությունը, որ «բլոգերը» մեծ հավանականությամբ ֆեյք է և իրականում Ադրբեջանի հատուկ ծառայության կամ ոստիկանության աշխատակից, որի համապատասխան լուսանկարները տեղակայել են մի շարք հայ օգտարերեր: Եվ դա առավել ևս սրում է հարցը՝ արդյոք տեղի ունեցածը լոկ դրվա՞գ էր, որը կանցնի, կգնա, և տարիներ անց կարող ենք հիշել միայն համացանցային պատուհաններին հայտնվելու դեպքում: Թե՞ Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական պատերազմի նոր տարբերակ կամ շանտաժի դիվանագիտության նոր տարբերակ՝ բախվելով ռազմական դիվանագիտության խափանման իրողությանը:

Ադրբեջանցու քայլը այլ բան չէր, քան, այսպես ասած, «մարդասիրական շանտաժ»: Նա Հայաստանի վարչապետին «խնդրում, աղաչում» է վերադարձնել Ղարաբաղը, իր հայրենիքը, Շուշին և այլն: Եվ այստեղ արդեն վարչապետի կամ հայաստանցի որևէ պաշտոնյայի հնչող պատասխանը որքան էլ ուժգին է հայի ականջի համար, միևնույն է՝ տեղեկատվական-քարոզչական ընդհանուր միջավայրում կարող է կորցնել իր ուժգնությունը «մարդասիրական շանտաժի» ներքո:

Այո, Բաքուն գուցե փորձում է ներկայանալ խեղճ, խնդրող, բայց խաղաղություն խնդրող: Այդպիսով, Ալիևը չի հայտարարում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք ժողովուրդների համաձայնության պայմաններում, այնպես, որ երեք ժողովուրդներն էլ տան հավանություն, բայց նա իր ժողովրդին գործուղում է «խաղաղություն խնդրելու»: Եվ ինչ, եթե ադրբեջանցի «բլոգերները» տարածվեն ամբողջ աշխարհով, Հայաստանի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետքով, մարդասիրական շանտաժի քաղաքականության շրջանակում՝ Ալիևին պատերազմ հրահրողից վերածելով խաղաղություն խնդրողի, աղաչողի:

Հայաստանին ըստ երևույթին պետք է չափել և գնահատել միլանյան դրվագի հնարավոր դիվանագիտաքաղաքական ռիսկերը, երբ մեկ բլոգերը վաղը կարող է դառնալ երկու, հետո խումբ, այսպես ասած՝ մարդասիրական դիվերսիոն ստորաբաժանում, որը պատմական լկտի ստերը կարող է քողարկել մարդասիրական և խաղաղասիրական դիմակի, խղճմտանք հարուցող խաղաղության մուրացիկության ներքո՝ խաղաղության համար պատասխանատվությունը կաթիլ առ կաթիլ հայկական կողմի վրա տեղափոխեու հաշվարկով: Որովհետև այժմ՝ Նիկոլ Փաշինյանի արդեն հայտնի բանաձև-արտահայտության շնորհիվ, Երևանը խաղաղության համար պատասխանատվությունը փաստացի ամբողջությամբ դրել է Ալիևի վրա:

Ադրբեջանի նախագահի լռությունն ակնառու է, որովհետև մի ամբողջ սերունդ հայերի հանդեպ ատելությամբ և հաղթական պատերազմի սպասումով դաստիարակած Ալիևը չի կարող հանկարծ խոսել հայ ժողովրդի համար ընդունելի լուծման մասին: Դա դիվանագիտական-քաղաքական փակուղի է, որը ավելանում է 2016 թվականի ռազմական փակուղուն: Ալիևը կարող է մտածել դրանից «խաղաղություն մուրացողի» կերպարով դուրս գալու համար, առավել ևս, որ դա չի անելու անձամբ, այլ, այսպես ասած, բլոգերների և գուցե այլ մասնագիտության տեր ադրբեջանցիների միջոցով:

Երևանը 2016-ից քայլ առ քայլ փակել է Բաքվի ռազմական շանտաժի ճանապարհը: Այժմ պետք է պատրաստվել հնարավոր «մարդասիրական շանտաժը» արգելափակելու քայլերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում