Եվրախորհրդարանը աջակցում է երկրում իշխանությունը վերականգնելու և ինքնապաշտպանության դիմելու Ուկրաինայի ղեկավարության իրավունքը՝ Ռուսաստանին նախազգուշացնելով ներխուժումից իրավիճակի թեժացման պատրվակով, որն ստեղծվել է ռուսամետ զինված անջատողականների կողմից: Այս մասին հայտնում է Interfax-Ուկրաինան:
Խոսքը Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևի մասին է, որի քվեարկությունը կայացել է այսօր՝ ապրիլի 17-ին, Ստրասբուրգում՝ լիագումար նստաշրջանի ժամանակ՝ հայտնում է korrespondent.net-ը: :
«Եվրախորհրդարանը արտահայտում է իր լիակատար աջակցությունը ու համերաշխությունը Ուկրաինայի կառավարությանը, որը ձգտում է վերականգնել իշխանությունը օկուպացված քաղաքներում, ողջունում է զսպվածությունն ու չափավորությունը և կարողանում է հաղթահաել ճգնաժամը: ԵԽ-ն հիշեցնում է, որ ուկրաինական իշխանությունները լիարժեք իրավունք ունեն օգտագործելու բոլոր միջոցները՝ ներառյալ ինքնապաշտպանության իրավունք, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»,- ասված է բանաձևում:
«Եվրախորհրդարանը վճռական կերպով դատապարտում է աճող անկայունությունը ու սադրանքները Ուկրաինայի արևելյան ու հարավային շրջաններում ու մերժում է ցանկացած անօրինական հանրաքվեի նախապատրաստում, ինչպիսին Ղրիմինն էր»,- ասված է բանաձևում:









































