Sunday, 14 06 2026
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Իրավապահ մարմինները պետք է հետաքննություն նախաձեռնեն. Արման Մելիքյանը՝ ՕԵԿ-ի մասին. Facebook

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Միանգամայն արդարացված կլինի, եթե ՀՀ իրավապահ պատկան մարմինները հետաքննություն նախաձեռնեն «Օրինաց Երկիր» կուսակցության իշխանական կոալիցիայի մաս կազմելու և իրեն հասանելիք նախարարական պորտֆելները՝ մինչ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց տալու առնչությամբ:

Իմ կարծիքով, երբ մարդը նախարարի պաշտոնը ստանալու համար պատրաստ է մտնել կուսակցության մեջ և կուսակցությունից դուրս է գալիս այն ժամանակ, երբ այդ պաշտոնը պահպանելն այլևս կուսակցության լուծելիք հարցը չէ, ապա միայն մեկ հետևություն կարելի է անել՝ տվյալ պաշտոնը կոռուպցիոն գործարքի միջոցով է բաժին հասել տվյալ անձին:

Պարզ ասած՝ չի բացառվում, որ կուսակցություն կոչվածն իր հասանելիք պաշտոնների քվոտան հանել է վաճառքի, իսկ կոնկրետ անձինք էլ այդ պաշտոններն ինչ-ինչ պայմաններով ձեռք են բերել ու այսքան տարի պաշտոնավարել: ՕԵԿ-ական նախարարների կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններն ուղղակիորեն վկայում են, որ այդ սուբյեկտների միջև եղած հարաբերությունները հիմնված են եղել կոնկրետ պաշտոնների ձեռքբերման հետ կապված պայմանավորվածությունների վրա, ինչն, ամեն դեպքում, կոռուպցիոն բնույթ է հաղորդում կատարվածին:

Քանի որ հնչեցին նաև հայտարարություններ այն մասին, որ «դասալիքները» անդամագրվել էին ՕԵԿ-ին՝ անձնապես պարոն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին օգտակար լինելու նպատակով, ապա բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ էին իրենք այդ երկար ճանապարհն ընտրել, եթե կարող էին օգտակար լինել հենց ՀՀԿ-ին անդամագրվելով:

Այս ամենից բխում է նաև, որ այսքան տարի հայաստանյան պաշտոնատարները ստել են, երբ խոսել են կոալիցիոն կառավարության մասին՝ կառավարությունն անբողջությամբ ՀՀԿ-ական էր, պարզապես քարոզչական նպատակներով դրա մի մասին ներկայցրել են որպես ՕԵԿ-ական:
Մի խոսքով՝ այս ամենը քաղաքական խոզություն է, որն, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն բաղադրյալ է պարունակում և ուղղակիորեն հարվածում է մեր պետականության վարկին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում