ԱՄՆ-ն խախտում է իր պարտավորությունները ՄԱԿ-ի հանդեպ՝ իրանցի դիվանագետին այցագիր չտրամադրելով: Նման կարծիք է հայտնել պատգամավոր, Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն: Այս մասին փոխացնում է IRNA գործակալությունը:
«ԱՄՆ-ը խառնվում է ՄԱԿ-ի գործերին՝ այցագրի հարցում մերժելով ՄԱԿ-ում Իրանի նորանշանակ դեսպան Համիդ Աբու Թալեբիին»,- ասել է նա:
Մերժումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը չի հետևում ՄԱԿ-ի համապատասխան կանոններին՝ հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մերժումը պատճառաբանել էր նրանով, որ Աբու Թալեբին 1979 թվականին եղել է ուսանողական կազմակերպության շարքերում, որը զավթել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը:









































