ՄԻԱՎ-ով վարակված երեխայի վիճակը լավ է, հաղթահարել է կրիզիսային պահը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը։
«Ես արդեն բազմիցս իմ խոսքում նշել եմ, որ երեխաների վարակը Հայաստանում շատ ցածր տոկոս է կազմում, չնայած դա մխիթարանք չէ, որովհետև ամեն դեպք ուսումնասիրության և դասեր քաղելու համար է։