Ռեժիսոր Քրիս Կոլամբուսը ծրագրում է նկարահանել իր ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Միսիս Դաութֆայերի» շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարին մարմնավորելու է դերասան Ռոբին Ուիլյամսը, հայտնում է spletnik.ru-ն:
Սիքվելի նկարահանման գաղափարը ծագելէ վաղուց: Դեռ 2001-ին սկսվել են նախապատրաստական աշխատանքները, սակայն դրանք անընդհատ հետաձգվում էին սցենարի չհաստատվելու պատճառով:
Ներկայումս հայտնի է, որ որպես սցենարիստ հանդես է գալիս Դևիդ Բերենբաումը:
Թե ինչի մասին կլինի խոսքը 62-ամյա դերասանի մասնակցությամբ նոր ֆիլմում՝ դեռ չի հաղորդվում:

















































