Ամերիկացի երգչուհի Մադոնան երկրպագուներին զարմացրել է նոր տեսահոլովակով, որում նա խմում է մի բաժակ սեփական մեզից: 61-ամյա երգչուհին տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Նախ՝ աստղը պառկած է սառցե լոգարանում: Եվ հետո նա խմում է մի բաժակ հեղուկ:
«Շատ լավ է, որ մեկ բաժակ մեզ խմեք սառցե լոգանք ընդունելուց հետո», – ասում է Մադոնան և ավելացնում, որ նման ընթացակարգերը օգնում են իրեն վերականգնվել համերգներից հետո իր Madame X շրջագայության ընթացքում:
Երգչուհու հետ տեսահոլովակում ներկա է նաև նրա պարընկեր Ախլամալիկ Ուիլյամսը:
Դեռ պարզ չէ` Մադոնան կատակել է մեզի մասին, թե ոչ: