Monday, 15 06 2026
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին

Բաքուն փորձում է դուրս գալ «մադրիդյան թակարդից». Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Մոսկվան կօգնի՞ Բաքվին՝ դուրս գալու «մադրիդյան թակարդից»» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ադրբեջանի արտգործնախարարությունն իրականացրել է երկու նշանակալից ակցիաներ։ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Պատկերացրեք՝ մեր տարածքում առկա է ինչ-որ գորշ գոտի։ Մեզ համար մաքուր իրավական տեսանկյունից անհրաժեշտ է կարգավիճակի հստակեցումը, քանի որ մենք հասկանում ենք, որ դա չի կարող լինել այնպիսի շրջան, ինչպիսիք որ Ադրբեջանի մյուս շրջաններն են։

Մենք համաձայն ենք հնարավոր ամենալայն ինքնավարությանը։ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դետալները, որոնք մենք համաձայնեցրել ենք, հանդիսանում են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի բաղկացուցիչ մասը։ Ամեն դեպքում ավելի մեծ նշանակություն ունի այն, թե ինչպիսի հարցով ես ներկայանում կարգավիճակի հստակեցմանը։ Եվ նորից գիտակցելով, որ այսօր անհնար է հստակեցնել հարցի ձևակերպումը՝ սկզբունքների շրջանակում մենք գնում ենք որոշակի մեխանիզմով՝ հստակեցնելու այն, թե ինչպես ենք գործելու հետագայում»։

Այսինքն՝ ադրբեջանական կողմի տարբերակով ստացվում է, որ ընդունելով հիմնարար, այսպես կոչված՝ Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնցում ի դեպ, խոսք է գնում Ղարաբաղի կարգավիճակի մասին հետևյալ բանաձևով՝ միջանկյալ կարգավիճակ-հանրաքվե-վերջնական կարգավիճակ, ադրբեջանական կողմը ճանաչում է դրա միայն երկու օղակը՝ միևնույն ելքով. միջանկյալ կարգավիճակ, ապա հանրաքվեն հստակեցնում է Ղարաբաղի դրությունը միայն Ադրբեջանի պետականության կազմում։

Երկրորդ ակցիան վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Голос Армении թերթի անձնակազմի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովի արձագանքին։ Այդ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից՝ նախքան այդ տարածաշրջանում հանրաքվեի անցկացումը։ Այս կապակցությամբ Պոլուխովը հայտարարել է. «Կատարյալ «անհեթեթություն ու անտրամաբանական» է Հայաստանի նախագահի կարծիքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից։ Միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակը «չի համապատասխանում» միջազգային հարաբերությունների տերմինաբանությանը, և եթե ապագայում Լեռնային Ղարաբաղին տրվի որևէ կարգավիճակ, ապա դա կլինի «միայն» Ադրբեջանի Հանրապետության սահմանների շրջանակներում»։

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը համոզիչ կթվային միայն մեկ տարբերակի՝ Բաքվի համար աշխատանքային փաստաթուղթ հանդիսացող այդ նույն Մադրիդյան սկզբունքների տեքստի հրապարակման դեպքում։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նմանատիպ բոլոր հայտարարություններն ընկալվում են միայն որպես մեկնաբանություն։ Առավել ևս, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և տվյալ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ Հայաստանի նախագահի հայտարարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է Մադրիդյան սկզբունքների տեքստին, որն արդեն իսկ հրապարակվել է Հայաստանում։

Եվ երկրորդ՝ նախագահ Սերժ Սարգսյանը գործածում է միջազգային իրավունքի եվրոպական տարբերակի հայեցակարգային ապարատ, որը, ինչպես հայտնի է, զգալիորեն տարբերվում է ՄԱԿ-ի իր համարժեքից։ Ի դեպ, հենց եվրոպական նորմերի բազայի վրա են Հարավսլավիայի համար պատրաստվել Դեյթոնը և Կոսովոյի համար սցենարները։ Եթե, ինչպես կարծում է Պոլուխովը, «միջանկյալ կարգավիճակ» տերմինն իրավաբանորեն կայացած չէ, ապա տրամաբանական կլիներ ստեղծված իրավիճակում բանակցել հակամարտող կողմերի համար ընդունելի իրավական հայեցակարգային ապարատի շուրջ և միայն դրանից հետո մասնակցել կամ պատրաստել խաղաղության որևէ համաձայնագիր։

Կարծես թե տվյալ փուլում հենց դրանում է ադրբեջանական դիվանագիտության տակտիկական գործողությունների գլխավոր իմաստը, քանի որ նրա մարտավարությունը ձախողված է։ Բանակցային գործընթացում որպես հիմք ընդունելով հիմնարար, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը փաստացի սկսել է ստուգել նախկին (ադրբեջանական) խորհրդային հանրապետության սահմաններում Ղարաբաղի պահպանման շուրջ դիրքորոշումները։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի ներկայիս գործողություններում նշմարվում է ինչ-որ տրամաբանություն՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Բաքուն փորձում է դուրս գալ «մադրիդյան թակարդից», քանի որ այդ ճանապարհին առաջին քայլը հանգեցնում է քաղաքադիվանագիտական գործընթացի փլուզմանը, որի ելքն ավարտվում է Ղարաբաղի անկախության ճանաչմամբ։ Այստեղից էլ ի հայտ է գալիս դեռևս չհամաձայնեցված դետալներ ունեցող «հիմնարար սկզբունքների» վրա տարվող աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներով փոխարինելու Բաքվի փորձը։

«Ինտերֆաքսին» Մամեդյարովը հայտարարել էր. «Եկե՛ք միանգամից սկսենք աշխատել խաղաղության համաձայնագրի վրա և ողջ աշխարհին ցույց տանք մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք անմիջապես աշխատել իրավաբանորեն պարտադրող խաղաղության համաձայնագրի, և ոչ թե քաղաքական փաստաթղթի վրա»։ Դա նշանակում է, որ Բաքուն սկսել է Մադրիդյան սկզբունքները որակել որպես «քաղաքական փաստաթուղթ»։ Բայց չէ՞ որ դրանք ի սկզբանե այդպիսին են հանդիսացել, քանի որ դրանցում գոյություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ստորագրությունը։ Սակայն հենց Մադրիդյան սկզբունքներն են Ադրբեջանին հանգեցրել մեծ տերությունների հետ ընդհանուր կոշտ «դիվանագիտական գրկախառնության»՝ նրան գործնականում զրկելով դաշնակիցներից։

Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Կազանի գագաթնաժողովի ձախողումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակը։ Դրանից առաջ Ռուսաստանի նախագահը հակամարտող կողմերին ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր «պլանը»։ Այն արդեն իսկ քննարկվում է Վաշինգտոնում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամերիկյան այցի ընթացքում։ Մոտակա օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված Մոսկվա է ժամանելու Մամեդյարովը։ Այնպես որ, ամեն ինչ գնում է «ղարաբաղյան Դեյթոնի», եթե միայն Մոսկվան բանակցային սեղանին չնետի «պահեստային նախագիծը»։

Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական դրության դադարեցմանն առնչվող համաձայնագրի կամ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման մասին է, ինչը հնացնում է Մադրիդյան սկզբունքների ներկայիս տեսքը։ Դա լիովին իրատեսական է։ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրով Ղարաբաղին դուրս է բերում փակագծերից՝ երաշխավորելով նրա հետ բանակցությունների սկսումը, ինչը, իհարկե, վերջինիս տալիս է իրավական սուբյեկտի կարգավիճակ։ Հետագայում շատ բան կախված կլինի ադրբեջանական դիվանագիտության արհեստավարժությունից։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք և մերձավորարևելյան ցունամիի ապակայունացման բոլոր հնարավոր հետևանքների նուրբ վերլուծություն, որի ալիքները կարող են հասնել նաև Անդրկովկաս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում