Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

2019-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում:

«Նշենք, որ ի տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018թ.-ի ցուցանիշը 2.2 անգամ: Նշված ժամանակահատվածում տեղական կարտոֆիլի բերքը կրճատվել է 8.4%-ով:

Ինչ վերաբերում է լոլիկի ներմուծմանը, ապա դիտարկվող ժամանակահատվածում ներմուծման ծավալներն աճել են 12.6 անգամ՝ կազմելով 3,496.4 տոննա: Նշենք, որ 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են 32.2%-ով, մինչդեռ Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է համարվում: Կարելի է հետևություն անել, որ տեղական լոլիկի բերքի ծավալները ևս կրճատվել են:

Հետաքրքրական է նկատել, որ 2019թ.-ին 2018թ. նկատմամբ կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը զգալիորեն՝ 48%-ով կրճատվել է՝ կազմելով 0.42 ցենտ, իսկ լոլիկի պարագայում՝ 56% աճ է արձանագրվել՝ կազմելով 0.6 ցենտ: Կարտոֆիլի պարագայում մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքի անկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում բերքի կրճատումը լրացնելու նպատակով ներմուծել է ԵԱՏՄ տարածքից կարտոֆիլ՝ ծավալների 78.6%-ի չափով (տե՛ս գծապատկեր):

2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան կարտոֆիլ հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից ու Պակիստանից, որտեղից 2018թ.-ին ընդհանրապես ներմուծում չի իրականացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում