Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է երկրի արևելյան շրջաններում արտակարգ դրություն սահմանել: «Բատկիվշչինա»-ի առաջնորդը խոստովանել է, որ Ուկրաինայի բանակը պատրաստ չէ ժամանակակից պատերազմ վարել՝ հաղորդում է «Interfax-Ուկրաինա»-ն:
«Իմ խորհուրդը, որ ես այսօր տալիս եմ իշխանությանը, այն է, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել ռազմական դիմադրություն պատերազմին, որը մեզ հայտարարել է Ռուսաստանը: Ուստի, իմ կարծիքով, առաջին փուլում անհրաժեշտ է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել այն մարզերում, որտեղ այժմ տեղի է ունենում ագրեսիա»,- ասել է Տիմոշենկոն:
Նրա կարծիքով՝ արտակարգ դրությունը Կիևին թույլ կտա արևելյան շրջաններում օգտագործել բանակը:
Տիմոշենկոյի խոսքով՝ «Ուկրաինայի բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները գտնվում են շատ բարդ, կործանիչ վիճակում՝ բարոյազուրկ և բացարձակ անպատրաստ՝ վարելու ժամանակակից պատերազմ»:








































