Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախինցկիին:
«Ազարովի նկատմամբ գործ է բացված, մասնավորապես՝ իշխանությունը, ծառայողական դիրքը չարաշահելու համար»,- հայտարարել է Մախինցկին:
Նրա խոսքերով՝ այժմ անցկացվում են Ազարովի ձերբակալության օպերատիվ-հետախուզական աշխատանքներ:
Մախինցկին նաև հայտնել է, որ իրավապահները միջոցառումներ կձեռնարկեն՝ ձերբակալելու նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, եթե վերջինս հայտնվի Ուկրաինայի տարածքում:







































