Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել և միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության` նոյեմբերի 18-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը:

«Անվտանգության ամեն տեսակ սպառնալիքների և կայունության խախտմանն ուղղված գործողությունների շարունակվելու դեպքում վճռական պատասխան կտրվի»,-ԻՀՊԶ-ի հայտարարությունը մեջբերել է ISNA գործակալությունը:

ԻՀՊԶ-ն ընդգծել է «իշխանության բոլոր թևերի միասնության պահպանման կարևորությունը ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման»: Զորակազմը նշել է, որ ինքն իրավունք ունի միջամտել երկրի ներքին գործերին անվտանգության և պետության ներսում իրադրության անկայունացման սպառնալիքների առկայության դեպքում:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչև 15 հազար ռիալ) ավելացել է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում:

Նոր կանոնների համաձայն՝ ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող է ստանալ մինչև 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ և ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:

Տեղական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 12-ից մինչև 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ և վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում