Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
«Քաղաքական կոռուպցիայի տարածվածությունը որևէ մեկի համար նորություն չի եղել»,- նշեց թեկնածուն ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցի:
Պատգամավորի հարցն առնչվում էր քաղաքական կուսակցությունների և յուրաքանչյուր պատգամավորի ֆինանսական թափանցիկությանը նաև ընտրությունների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում:





































