ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Նշվում է, որ տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են եւ մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում:
Հիշեցնենք, որ Արման Մարգարյանը Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից մահացած 77-ամյա կնոջ որդին է, մահացած 4 երեխաների հայրը:
Չորս երեխաները և իրենց տատիկը մահացել են նոյեմբերի 16-ին Նոր Հաճնի իրենց բնակարանում, շմոլ գազից։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը: