Ըստ երևույթին, իր կենսաբանական մոր՝ Դեբբի Ռոուի խնամակալության տակ հայտնվելու հեռանկարն այնքան էլ չի ուրախացնում Դեբբիի և Մայքլի որդուն՝ Պրինցին: Այս մասին հայտնում է lady.ru-ն:
17-ամյա պատանին մտադիր է դատարանում հանդես գալ իր կենսաբանական մոր դեմ, որին ավելի շատ փոխնակ մայր է համարում ու չի ցանկանում որևէ հարաբերություն ունենալ նրա հետ:
«Պրինցը վրդովված է Դեբբիի պլաններով՝ գնալ դատարան ու պահանջել իր, Պերիսի և Բլանկիտոյի նկատմամբ խնամակալությունը»,- պնդում է Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:











































