Լուրեր
Իշխանությունները թող փարիսեցիություն չանեն․ Հրայր Թովմասյանը ոչ մեկին գերի չի վերցրել. Ալվինա Գյուլումյան
  • 22:15
  • 2019-11-16
  • Դիտումներ՝ *

«Ես երբեք որևէ մեկի գերին չեմ եղել և չեմ պատրաստվում լինել, ինչպես նաև հակված չեմ կարծելու, որ իմ գործընկերներից որևէ մեկը գերի է այնտեղ կամ պարոն Թովմասյանը կարող է նրանց գերի վերցնել։ Այլ հարց է, եթե իշխանությունները գտնում են, որ այս Սահմանադրական Դատարանն իրենցը չէ և պետք է ունենան  իրենց  Սահմանադրական Դատարանը, ապա թող փարիսեցիություն չանեն։ Դա դատարանի անկախության համար չի արվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  Սահմանադրական Դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել այդ ինստիտուտը և չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *