Գերմանացի հեծանվորդ Միխայել Շումախեր կինը՝ Կորինան, նշել է, որ մարզիկի առողջության մասին տեղեկությունները չեն բացահայտվում հենց նրա խնդրանքով: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:
«Մենք անում ենք հնարավորը` օգնելու համար Միխայելին: Հասկացեք, մենք նրա խնդրանքով գաղտնի ենք պահում նրա վիճակը»,- ասել է նա: Մարզիկի կինը շեշտել է, որ Շումախերի կողքին են նրա երեխաները` որդին՝ Միկը, և դուստրը՝ Ջինա-Մարին:
Նոյեմբերի 13-ին Շումախերի մենեջեր Ուիլ Վեբերը հայտարարել էր, որ հեծանվորդի կինը թույլ չի տալիս նրան հանդիպել հիվանդի հետ: «Նա վախենում է, որ ես կպարզեմ ճշմարտությունը և կհրապարակեմ այն», – ասել էր նա: