Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Իշխանություններն առիթ չպետք է տան, որ հինգերորդ շարասյունն իրենց սևացնի

Մինչ թավշյա հեղափոխությանն աջակցած, նախկինում ընդդիմադիր ուժերը վերջին մեկուկես տարվա ընթացքում միայն իրենց աջակցությունն են հայտնում իշխանություններին,  Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից օրերս հեռացած Վազգեն Մանուկյանն իր շուրջն է համախմբում ռեւանշի ձգտող նախկիններին։

«Վերնատուն» թումանյանական անվամբ ստեղծված ակումբը երեկ համաժողով հրավիրեց, որի ժամանակ էլ ուրվագծվեց, թե ովքեր են այսօր փորձում այլընտրանք ներկայանալ լեգիտիմ իշխանությանը։ Ակնհայտ է, որ նախկինում ՀՀ նախագահի ընտրություններում մի քանի անգամ հայտ ներկայացրած, սակայն այդպես էլ նախագահ չդարձած Վազգեն Մանուկյանն ու իր ներկա համախոհները իշխանափոխության հասնելու նպատակով փորձելու են իրենց շուրջը համախմբել նաեւ քաղաքական դաշտի այլ ուժերի, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։

Արդյոք այդ ուժերը պատրա՞ստ են համագործակցել «Վերնատան» հետ։

«Բնականաբար՝ ոչ։ Հին ուժերի հետ որեւէ համագործակցություն բացառվում է»,- մեր հարցին արձագանքեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց․ «ԲՀԿ-ն ունի իր օրակարգը եւ առաջնորդվում է իր օրակարգով»։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը մեր հարցին, թե ինչպես է վերաբերում «Վերնատան» հավաքին, արձագանքեց՝ արհամարհանքով։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը հետեւել է «Վերնատան» համաժողովին եւ եկել այն եզրակացության, որ այնտեղ ներկայացված կազմը բաժանվում է մի քանի խմբերի։

Առաջին խմբում, ըստ նրա, ներկայացված են քոչարյանական ակտիվ ռեւանշիստներն են, որոնք փորձում են ինքնապաշտպանվել։ Երկրորդը, Մակեյանի բնորոշմամբ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող բլոկն է՝ ռեւանշիզմի հավակնություններով, իսկ երրորդը անձնական ամբիցիաներով տառապող մարդիկ են։ Չորրորդ խմբում մեր զրուցակիցն առանձնացնում է ռուսական եզրաբանությամբ՝ աբիժնիկներին, որոնք ինչ-որ բան էին սպասում հեղափոխությունից, սակայն չստանալով իրենց ակնկալածը, համախմբվում են այն ուժերի հետ, որոնց դեմ ժամանակին պայքարել են գաղափարական հողի վրա եւ շատ ագրեսիվ կերպով։

Պետրոս Մակեյանը կարծում է, որ «Վերնատան» անդամները չեն կարող գալ իշխանության, քանի որ մերժված են, բայց կարող են երկրում հրահրել  անախորժություններ, սրել ներքաղաքական իրավիճակը, առավել եւս՝ երբ մենք հիմա սառեցված պատերազմական վիճակում ենք, կան լուրջ սպառնալիքներ։  Նա նկատում է, որ այդ խմբում կան նաեւ հրացանակիրներ, որոնք ընդունակ են հանուն իրենց ամբիցիաների ամեն ինչի։

Մակեյանն իշխանություններին հորդորում է չապավինել այն լեգիտիմությանը, որն ունեն այսօր, քանի որ դա փոփոխական պրոցես է։

«Այդ խումբն ունի լուրջ մեդիառեսուրսներ եւ օգտագործում է բոլոր հնարավոր առիթները, որպեսզի իշխանություններին սեւացնի։ Իսկ իշխանության մեջ էլ, ցավոք, կան շատ անփորձ եւ երիտասարդ մարդիկ, որոնց դեպքում վրիպակներն անխուսափելի են։ Բնականաբար՝ հակահեղափոխական ուժերն էլ  օգտվելու են այդ ամենից»,- ասաց Մակեյանը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իշխանություններին կոչ է անում լրջանալ, հրաժարվել շռայլություններից, որոնք իրենք թույլ են տալիս աշխատավարձեր բարձրացնելիս, պարգեւավճարներ տալիս։

Նա հիշեցնում է, որ Ստամբուլյան կոնվենցիան, ինչ-որ ֆիլմերի ցուցադրություն առիթ են տալիս, որպեսզի հինգերորդ շարասյունը խոսելու առիթ ունենա։

«Այդ մանր-մունր բաներից պետք է հրաժարվեն, սթափվեն ու լրջանան»,- ասաց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում