Համացանցում վիրուսային է դարձել տեսանյութ, որում ծարավ շունը փորձում է ջուր խմել շների համար նախատեսված հատուկ ոստնայկով շատրվանից, որը տեղադրված է սեփականատիրոջ տան պարտեզում:
Շունը հասկացել է, որ ջուրը հայտնվում է, եթե սեղմում է ոտնակին: Բայց նա որևէ կերպ չի կարողանում հասկանալ, որ որպեսզի ջրի շիթը չվերանա, անհրաժեշտ է ոտքը ոտնակից չհանել:
Շունը անհաջող կերպով փորձում է խմել: Նա փորձում է մի քանի անգամ անընդմեջ սեղմել ոտնակը, հավատալով, որ դա շտկելու է իրավիճակը: Բայց դա նրան չի հաջողվում: «Անիծված, ինչո՞ւ չի աշխատում»,- կոչվում է տեսանյութը: