Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Վազգեն Մանուկյանն արեց ավելին և դյուրացրեց հանրության խնդիրը

Երևանում մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գլխավորած կամ նախաձեռնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, որը այլ կերպ, քան նախկին իշխող համակարգի այսպես ասած խորհրդարան՝ դժվար է բնորոշել: Այլ կերպ ասած, Վազգեն Մանուկյանը նախաձեռնել է «այլընտրանքային խորհրդարան», դրանում միավորելով նախկին իշխող համակարգի հետ այս կամ այն աստիճանի, բնույթի, ձևաչափի առնչություն ունեցող ուժերին: Այդ իմաստով, նախաձեռնությունը նույնիսկ կարող է ունենալ հանրային-քաղաքական իրապես դրական նշանակություն:

Վազգեն Մանուկյանը մի կլոր սեղանի շուրջ ի մի է բերել, հավաքել է 2018-ի ապրիլ-մայիսին մերժված քաղաքական համակարգը: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև այդ համակարգի որոշ տարրեր այդուհանդերձ կարողացել են սպրդել նաև նոր քաղաքական իրավիճակ, հայտնվել խորհրդարանում, նույնիսկ եղանակ կամ օրակարգ ձևավորելու բավականին աշխույժ փորձեր անել այնտեղ: Սակայն, ընդհանուր առմամբ այդ եզակի դրսևորումները չեն փոխում պատկերը և Վազգեն Մանուկյանը բոլորին հավաքել է մեկ կտավի մեջ և կամա, թե ակամա ի ցույց դրել հանրությանը: Այլ կերպ ասած, Մանուկյանը «օպտիմալացրել» է վերջին ամիսներին բավականին ցաքուցրիվ պատկերը, այդպիսով առավել դյուրացնելու այն գնահատելու հանրության խնդիրը: Ինչպես կգնահատի հանրությունը, ինչ չափանիշներով, ինչ նշաձողերով, ինչ սկզբունքներով, դա արդեն հանրության որոշելիքն է:

Ակնառու է, որ Մանուկյանն իր նախաձեռնությամբ բավական մեծ ծառայություն է մատուցել հանրությանը՝ խմբավորելով նախկին իշխող համակարգը, ցաքուցրիվ պատկերից ստանալով հավաքական պատկեր և այդպիսով դյուրացնելով կողմնորոշվելու հանրային խնդիրը: Դրանով նա հետհեղափոխական շրջանում արել է ավելին, քան Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնում աշխատած ոչ միայն հետհեղափոխական մեկուկես տարիների, այլ դրան նախորդած նույնիսկ տասնամյակի ընթացքում: Եվ ընդհանրապես՝ Վազգեն Մանուկյանը թերևս չէր էլ կարող այլևս հանրության համար անել ավելին, քան իր այդ նախաձեռնությունը: Ըստ այդմ հասկանալի է նաև, թե ինչու էր նա ՀԽ նախագահի պաշտոնից իր հրաժարականի տեքստում արձանագրում, որ այլևս չի տեսնում Հանրային խորհրդում լինելու իմաստ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում