Ինչու է Աշոտ Ղուլյանը որոշել առաջադրել իր թեկնածությունը Արցախի նախագահի ընտրություններում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ինչի մասին կհայտարարի առաջիկայում:

Ղուլյանը նման որոշում է կայացրել, քանի որ առանց իր առաջադրման, նրա ղեկավարած կուսակցությունը՝ ԱԺԿ-ն, խորհրդարանական ընտրություններում որևէ հաջողության հույս չէր կարող ունենալ: Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ, և Ղուլյանը հույս ունի, որ ընտրություններից հետո իր ղեկավարած կուսակցությունը հերթական անգամ կոալիցիայի մաս կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: