BGR տեխնոբլոգը հասարակության դատին է ներկայացրել Amazon-ի 3D-լուսանկարները, որոնք պաշտոնապես կներկայացվեն հունիսին:
Լուսանկարների վրա երևում է սարքի նախնական տարբերակը, որը ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ու Սիեթլում մի քանի շաբաթ առաջ գաղտնի ցուցադրել էր սարքը մշակողներին:
Սարքն ունի պաշտպանիչ կորպուս՝ հեռախոսի կոճակների համար անցքերով: Դա արվել է անվտանգության նկատառումներով, որպեսզի կողմնակի մարդիկ չկարողանան գլխի ընկնել, թե ինչպիսին է հեռախոսի վերջնական դիզայնը:
Առաջին հայացքից սմարթֆոնը ոչնչով աչքի չի ընկնում սովորական թաչ-սքրին մոդելներից:
Ինչպես հայտնում է BGR-ը, հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին, Amazon սմարթֆոնի «Քարտեզ» հավելվածը օգտատերերին թույլ է տալիս օբյեկտը դիտել տարբեր կետերից:
Սարքը կունենա Qualcomm Snapdragon պրոցեսոր, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն ու Android-ի մոդիֆիկացված տարբերակ, ինչպես Amazon պլանշետները: Սմարթֆոնը կունենա 4.7 դյույմանոց դիսփլեյ:
Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա մոտակա 2-3 ամսում, ու այն, ամենայն հվանականությամբ, վաճառքի կհանվի ամռանը:
Սմարթֆոնը նախ կվաճառվի ԱՄՆ-ում:












































