Wednesday, 01 07 2026
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

Կոռուպցիոն սակագնային քաղաքականություն է վարվել․ ինչ հետևանքներ կունենա գազի սակագնի թանկացումը

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. սա բանկցությունների միջանկյալ արդյունք է: Այս մասին երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ փոխվարչապետի՝ բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ գազի ներքին սակագինը բաղկացած է առնվազն երեք բաղադրիչներից, երեքն էլ բանակցելի են, խոսքը՝ «Գազպրոմի» սահմանին տրվող սակագնի, հայկական «Գազպրոմի» ներդրումների և ընթացիկ ծախսերի մասին էր:

Ինչո՞ւ ցայսօր չկա գազի ներքին սպառման վերաբերյալ մանրամասն հիմնավորում: Իշխանության գալուց հետո Ն. Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրություն իրականացնել այս ուղղությամբ, բայց այդ ուսումնասիրությունը կա՛մ չի իրականացվել, կա՛մ դրա արդյունքերի մասին չի հրապարակվել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ գազի հետ կապված հարցերը միշտ եղել է ԱԺ-ի ուշադրության կենտրոնում ոչ միայն Ն. Փաշինյանի հանձնարարության հիման վրա են աշխատանքը կազմակերպել, այլ դրանից առաջ էլ երկու անգամ նման ուսումնասիրություն իրականացնելու համար հանձնաժողովներ են ստեղծվել, բայց արդյունքների մասին հանրությունը չի տեղեկացվել»: Աշոտ Մարկոսյանի խոսքով՝ ըստ էության՝ Հայաստանը Ռուսաստանից տնտեսական կախվածության մեջ է ընկնում, որովհետև ՌԴ-ում գազի գնի փոփոխությունը բերում է նաև ներքին շուկայում գնի որոշակի փոփոխության: «Առայժմ պետք է սպասենք քննարկումներին, վերջնական պայմանավորվածություններին, որովհետև գազի գինը միայն ՀՀ կառավարության որոշումից չի կախված»:

Չեն դադարում խոսակցությունները գազի գնի հնարավոր թանկացումների մասին: Եթե թանկանա գազի ներքին սպառման գինը, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեր տնտեսության վրա: Անդրադառնալով այս հարցին՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց. «Ակնհայտ է փաստը, որ գազի սակագինը, գնագոյացման մեթոդաբանությունը պաշտպանում է բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություն մատուցողների շահերը և ոտնահարում է սպառողների շահերը… Կոռուպցիոն սակագնային քաղաքականություն է վարվել, և դա պետք է վերանայվի: Պետք է գնալ գազի սակագնի գոյացման մեթոդաբանության փոփոխության»: Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ում նախատեսվում է բարձրացնել 13 տեսակի ապրանքների ակցիզային հարկերի դրույքաչափերը՝ այդ թվում նաև բնական գազի և բենզինի, այն ապրանքների, որոնք արժեքաստեղծ ապրանքներ են, և բնականաբար այդ թանկացումներն ազդելու են նաև Հայաստանում ստեղծվող արտադրանքատեսակների ինքնարժեքի վրա, ինչպես նաև սպառողների վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում