Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ինչ արեց Թուրքիան. հայ-ամերիկյան ճեղքումը

Ես ձեր մեծ երկրպագուն եմ, Թուրքիայի նախագահ Էրդողանին ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը, ընդունելով նրան Վաշինգտոնում: Թուրք-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման թուրքական արդյունքներից մեկն այն է, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը արգելափակելու մասին: Գրեհեմը հայտարարել է, թե կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան լավագույնս կարող են լուծել իրենց հարցերը: Սենատի բանաձևի նկատմամբ հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացել հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում համանման բանաձևի ընդունման ակտից հետո: Սենատում փաստորեն բանաձևն արգելափակվեց: Ասել, թե դա էր Էրդողանի այցի գլխավոր նպատակը, թերևս կլինի սխալ, բայց ակնառու է նաև, որ ԱՄՆ բանաձևն օգտագործել է այցի համար Էրդողանից իր համար ցանկալի արդյունք կորզելու նպատակով, ու եթե հանրապետական սենատորն արգելափակել է հայկական բանաձևը, ուրեմն արդյունքը կորզված է:

Միևնույն ժամանակ, մեծ հաշվով պետք չէր պատրանք ունենալ, որ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը շղթայական ռեակցիայով հասնելու էր մինչև Սպիտակ տուն: Այսինքն, Ներկայացուցիչների պալատում կատարված ճանաչումն ինքնին ունի իր քաղաքական ուրույն նշանակությունն ու արժեքը, որը Սենատի բանաձևի արգելափակումով իհարկե չի ավելանում, ընդլայնվում, սակայն չի էլ նվազում, որովհետև ամենևին պայմանավորված չէր Սենատում շարունակությամբ: Պարզապես պետք է արձանագրել, որ հայկական հարցում ԱՄՆ-ն բարձրացավ մեկ աստիճան վերև և Թուրքիայի հետ հարաբերություններում հարցն այլևս ավելի նշանակալի դիրքում է: Ինչպես է Հայաստանը կարողացել օգտագործել այդ նոր իրավիճակը, սա է հարցը, և սա է եղել հարցը մեզ համար միշտ էլ:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի ամերիկյան այցի մեկնարկին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր ուղղություններով արձանագրում է արտաքին քաղաքականության կայուն արդյունավետություն, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունում էլ կողմերը մոտ են շատ կարևոր մի ճեղքման: Ինչի մասին է խոսքը հատկապես, Նիկոլ Փաշինյանն առայժմ չի մանրամասնել: Կապ ունի՞ արդյոք այդ ճեղքումը հայկական հարցի հետ, որևէ կերպ: Եվ ի՞նչ վիճակում է հայ-ամերիկյան հնարավոր կամ մոտալուտ կարևոր ճեղքումը թուրք-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման արդյունքում: Էրդողանի ամերիկյան այցով և Թրամփի հետ բանակցությամբ, առավել ևս հայկական բանաձևի Սենատում արգելափակման իրողության ֆոնին, որևէ ազդեցության ենթարկվե՞լ է հայ-ամերիկյան հնարավոր ճեղքման հեռանկարը՝ վատ, թե լավ: Թե այն առնչվում է հարցի, որը ոչ մի կերպ չի առնչվում հայկական հարցի և թուրք-ամերիկյան երկխոսության հարաբերակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում