Արգենտինացի լեգենդար մարզիչ Սեզար Լուիս Մենոտտին իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի` «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած վերջին անհաջող հանդիպումների մասին:
«Կարծում եմ` Մեսսին ավելի շատ հոգնած է ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Դա բնական է, քանի որ նա շատ հանդիպումներ է անցկացնում: Լեոյի ուսերի պատասխանատվության ծանր բեռ է ընկած:
Նրան հանգստյան մի քանի օր է հարկավոր` ավելորդ մտքերից ազատվելու և կրկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար»,- ասել է Մենոտտին:









































