Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Մեր տնտեսության կախվածությունը չի նվազել հանքարդյունաբերությունից. այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են նախատեսվում 2020-ին»,- էկոնոմիկայի նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ արտահանումը խթանելու գործիքներից կարող է լինել որակի հավաստման լաբորատորիաների ստեղծումը Հայաստանում:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում կատարել ոսկերչության և ադամանդագործության զարգացման համար՝ որպես տնտեսության դիվերսիֆիկացման ճյուղեր:
Մանրամասները՝ տեսանյութում: