Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
Ինչպես հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներդրումները պետք է հասնեն 23-25 տոկոսի. «Մասնավոր հատվածը նույնպես պետք է ունենա իր զգալի փոփոխված դերակատարումը այս հարցում»:
Նրա խոսքով՝ տնտեսության հիմնական խնդիրը տեխնոլոգիաների և սարքավորումների հին, մաշված լինելն է, որոնք չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի պահանջներին. «Դա պահանջում է նաև տեղացի մասնագետների վերապատրաստում»:
Խոսելով ներդրումների մասին՝ նախարարը նկատեց, որ տնտեսությունան իրական հատվածում գործող կազմակերպություններից շատերը իրենց կառավարման մշակույթով պատրաստ չեն շփվել օտարերկրյա ներդրումների հետ. «Թափանցիկ չեն այն աստիճան, որ օտարերկրյա ներդրողին վստահություն ներշնչեն»:
Նախարարը կարևորեց նաև ինտեգրացիոն գործընթացները:
Նա չափազանց մտահոգիչ համարեց հողերի օգտագործման արդյունավետությունը. «Ոռոգելի տարածությունների երևի միայն 54 տոկոսն է օգտագործվում: Այդ ցուցանիշը պետք է հասցնենք 70-ի»:
Մանրամասները՝ տեսանյութում: