Monday, 13 05 2024
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Հուսով եմ՝ Փաշինյանը հասկանում է, որ պետք է պատասխան տան երեք նախկին նախագահները. ո՞վ պետք է ասի՝ ներողություն, հայ ժողովուրդ, մեր սխալների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Պարոն Մինասյան, Երևան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և նշել, որ դժվար է չհամաձայնել Փաշինյանի առաջ քաշած այն բանաձևի հետ, ըստ որի՝ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ի՞նչ կարծիք ունեք իր այս հայտարարության մասին, արդյոք կիսո՞ւմ եք այն մոտեցումը, որ Մոսկվան դրական իմաստով փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

-Այո՛, ես կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Ռուսաստանը վստահություն ունի ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ, բայց ես դա ամենակարևորը չէի համարի։

Թուրքիան կամաց-կամաց իր բոլոր հարևանների հետ լարված վիճակ է ստեղծում, Հունաստանի հետ՝ կղզիների շուրջ, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, ինչու չէ նաև Վրաստանի հետ՝ Աջարիայի հարցի շուրջ, ինչու ոչ նաև Նախիջևանի։ Մյուս կողմից, թուրքալեզու վերջին խորհրդաժողովի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը ադրբեջանական հողեր են։ Սա ներշնչում է նույն պանթյուրքիստական մշակույթը, և հենց այդ պատճառով Ռուսաստանն անմիջապես արձագանքեց վերջին զարգացումներին ու կարևորություն տվեց Հայաստանին՝ իբրև պետություն։

Առաջինը՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն այցելեց Հայաստան, Գյումրի՝ վերազինելու, վերանորոգելու Գյումրու իրենց 102-րդ ռազմաբազան։ Հստակ է, որ սա ուղղված է Թուրքիայի դեմ՝ նույնիսկ եթե այսօր Թուրքիան ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն։ Երկրորդ՝ Լավրովի այցելությունը Հայաստան և հայտարարությունը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն սեղանի շուրջ՝ սա ուժ է տալիս Հայաստանի դիրքորոշմանը, որովհետև առաջին անգամն է, որ համանախագահող երկրներից մեկն այսպես հայտարարեց։ Երրորդ՝ Ռուսաստանը չի ուզում, որ Միացյալ Նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև վախենում են, որ թուրք-հայկական հարաբերությունները կլինեն ամերիկյան վերահսկողության տակ։ Սա փափուկ ուժի քաղաքականություն է, ռուսներն անմիջապես արձագանքեցին Ներկայացուցիչների պալատի այդ որոշմանը՝ արձանագրելով, որ պետք է զարգացնել ու քաջալերել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, որպեսզի հենց Ռուսաստանը լինի դրա կնքահայրը, ու չզիջել այդ դերը ԱՄՆ-ին։ Սա նշանակում է, որ վերադառնում ենք 2007-2008 թվականներին՝ նախաձեռնող ուժը այդ ժամանակ Միացյալ Նահանգները չէին, Ռուսաստանն էր, միայն վերջում Հիլարի Քլինթոնն ամեն ինչ արեց, որ միջամտի ու իր հսկողության տակ լինի այդ արձանագրությունների գործընթացը։ Ինչո՞ւ, քանի որ 2012-ին, Բարաք Օբամայի առաջին մանդատի ավարտին, Հիլարի Քլինթոնը ոչինչ չուներ ներկայացնելու: Նա արեց ամեն ինչ արձանագրությունները վավերացնելու համար: Գիտենք արդյունքը: Ռուսները դա թողեցին, բայց նրանք վերցրին իրենց ժամանակը, հին ռեժիմը (Սերժ Սարգսյան) նույնպես:

Բայց նախաձեռնողը Ռուսաստանն էր, նույն նպատակով, լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կնքահայրը, որպեսզի որևէ մեկը չլինի այդ օրակարգի գլխավոր ուժը։

Ձեր կարծիքով՝ ո՞ւմ նկատի ուներ Լավրովը, երբ խոսեց ՀՀ նախկին ղեկավարներից մեկի մասին, որի ցանկությամբ Ղարաբաղը բանակցությունների սեղանին ներկայացնում է Երևանը։

-Սա երկու բան է նշանակում՝ ուժ տալ այսօրվա իշխանություններին և լքել Քոչարյանին՝ իբրև գործոն։ Քոչարյանն այլևս կարևոր չէ Մոսկվայի համար։ Լավրովն անուն չտվեց, բայց կարծում եմ՝ հենց Քոչարյանի մասին էր խոսում։ Սակայն պետք է նշեմ, որ առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը անկյուն դրեց Ղարաբաղի ներկայացուցչին՝ 1996 թվականին, սկսեց ուրիշ ձևով մոտենալ այդ հարցին ու թողեց, որ միայն Հայաստանը սեղանի շուրջ նստի՝ առանց Ղարաբաղի ներկայացուցչի։ Ես շատ հավանական եմ համարում, որ Լավրովը խոսեց հենց Քոչարյանի մասին՝ պաշտոնապես հենց նրա օրոք դուրս մնաց Ղարաբաղը։

Կարո՞ղ ենք սա որոշակի պատասխան համարել Քոչարյանի սիրաշահող վերջին հոդվածին հայռուսական հարաբերությունների վերաբերյալ։

-Այո՛, վստահաբար։ Քոչարյանը միտումնավոր է այդ հոդվածը գրել՝ իմանալով, որ Լավրովն այցելելու է Հայաստան, անուղղակի ճնշման փորձ էր։ Բայց աշխարհի պետություններից ոչ ոք չի միջամտելու Հայաստանի ներքին քաղաքական կյանքին։ Նրանք այլևս վերջացած են։

Շատ տարօրինակ մի բան կա, մենք շատ հանդուրժող ժողովուրդ ենք Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի հանդեպ։ Նրանք այնքան ահավոր վիճակի մեջ են դրել պետությունը, հակազգային քաղաքականություն է տարվել 30 տարի շարունակ։ Խոսում էին հայկական պետականության մասին, բայց պաշտպանում էին իրենց անձնական շահերը։ Նրանք պաշտպանում էին ռեժիմի, ոչ պետության շահերը: Եվ քանի որ նրանք շփոթում էին ռեժիմն ու պետությունը, նրանք մնացին սովետական մտածելակերպի մեջ: Զարմանում եմ՝ ինչո՞ւ այսօրվա իշխանությունները ոչ մի քայլ չեն իրականացնում Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի նկատմամբ։ Ո՞վ հաշիվ պետք է տա հայ ժողովրդին պետությունը թալանելու համար, ե՞րբ հայ ժողովուրդը պետք է պահանջի հաշիվներ տալ, պատասխանատու լինել։ Իշխանությունը երբեք ժողովրդին հաշիվ չի տվել։ Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ վերջապես ժամանակն է, որ ՀՀ երեք նախկին նախագահները պատասխան տան։ Դա պետք է, որպեսզի ժողովուրդը իշխանությունների նկատմամբ վստահություն ունենա։ Իրենց նախարարները՝ Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Շարմազանովը հիմա խոսում են, բայց չեն ամաչո՞ւմ։ Ո՞վ պետք է հաշիվ տա, ով պետք է ասի՝ ներողություն, հայ ժողովուրդ, մեր սխալների համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում