Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Վազգեն Մանուկյանի հրաժարականը, սակայն, պետք է մեզ համար ահազանգ լինի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը որոշում է կայացրել Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին: Պարոն Մանուկյանի որոշումը ողջունելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա մեր քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից է և, վստահաբար, ասելիք ունի քաղաքական կյանքում: Եվ ի դեպ, հենց քաղաքական չեզոքության պահանջի խախտումն էր, ինչն ինձ ստիպել էր հանդես գալ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջով:

Վազգեն Մանուկյանի հրաժարականը, սակայն, պետք է մեզ համար ահազանգ լինի՝ խորհելու համար Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության և, եթե հարկ լինի, այդ մարմնի գործունեության նպատակահարմարության մասին ընդհանրապես: Մենք, ըստ էության, այսօր կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ Հանրային խորհուրդը դարձնել իսկապես կենսունակ ու արդյունավետ գործող, հանրության և իշխանության մեջ կամրջող դեր ունեցող կառույց, կամ մտածենք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով այդ ինստիտուտն ընդհանրապես վերացնելու մասին: Գոյության իրավունք ունի այն վարկածը, որ Հանրային խորհրդի անարդյունավետ գործունեության պատճառը նրա ղեկավարն էր՝ իր քաղաքական դիրքորոշմամբ ու հայացքներով: Եվ եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք պետք է մտածենք իրապես քաղաքականապես չեզոք Հանրային խորհրդի ղեկավար ունենալու մասին, որը կկարողանա ապահովել այդ կառույցի արդյունավետ գործունեությունը: Գոյության իրավունք ունի նաև այն տեսակետը, որ լեգիտիմ իշխանության պայմաններում, ինչպիսին է գործող իշխանությունը, Հանրային խորհուրդը՝ որպես մարմին, ավելորդ է, քանի որ իշխանությունը՝ ժողովրդավարական բոլոր ինստիտուտներով ու կառուցակարգերով, ներկայացնում է հանրային պահանջները: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք Հանրային խորհրդի գործունեության նպատակահարմարության հարցը պետք է բերենք քաղաքական օրակարգ և շահագրգիռ քննարկումների միջոցով որոշում կայացնենք: Այս հարցի հետ կապված պետք է իրենց կարծիքն արտահայտեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը, երկրի քաղաքական ղեկավարությունը, մտավորականները: Այդ քննարկումների շարքը կարելի է սկսել խորհրդարանից՝ լսումների կամ որևէ այլ ձևաչափով խնդիրը քննարկելու և բոլոր գործոնների հաշվառմամբ վերջնական որոշում կայացնելու համար:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2841730689190973/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում