Երեկ «Առաջին լրատվականը» «Ո՞ւմ հաշվին է նախընտրական քեֆ անում սոցապ նախարարը» վերնագրի ներքո լուսանկարների ուղեկցությամբ տեղեկացրել էր, որ օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող սոցապնախարար Արթուր Գրիգորյանը ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ: Թե որն է եղել խնջույքի բուն նպատակը, դժվար է ասել, բայց, դատելով հայաստանյան ավանդույթներից, նման հավաքույթներն ունենում են նախընտրական նպատակներ: Նման հավաքույթներ կազմակերպվում էին, օրինակ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում՝ երևանյան մանկապարտեզների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Այսօր արդեն նախարարն այնքան է բարկացել, որ ոլորտի պատասխանատու կանանց հրավիրել է իր մոտ և հայհոյանքներով հետաքրքրվել, թե ինչու են լուսանկարները ներքին խոհանոցից դուրս եկել: Նա նախարարությունում հայտարարել է, որ մեր խմբագրությունում իր աղբյուրներն ունի, հետևաբար կիմանա մեղավորին և կպատժի: Հարկ է նկատել, որ եթե նախարարը հույսը դրել է մեր խմբագրության իր աղբյուրների վրա, ապա շտապենք տեղեկացնել, որ մեր աղբյուրները իր ղեկավարած գերատեսչությունում իր անմիջական շրջապատում են: