Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Վոլֆսբուրգ»-ի մրցավեճում այսօր հայտնի կդառնա մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին մասնակցի անունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպման 13-րդ րոպեին դորտմունդյան ակումբը հաշվի մեջ առաջ է անցել` շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գեղեցիկ գոլի:
«Բորուսիա»-ն այս պահին հաշվի մեջ առջևում է 1:0 հաշվով:








































