Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Երրորդը» ոչ միայն ավելորդ չէ, այլևս անհրաժեշտ. անցյալի քաղաքականությունը

Կրթության ու գիտության նախարարի հրաժարականի պահանջի ակցիան հերթական անգամ ընդգծում է հայաստանյան ներքաղաքական կյանքի լրջագույն դիսոնանսը: Հայաստանում ներքին քաղաքական զարգացումներն ու քաղաքականությունը ձևավորվում են քաղաքական թիվ մեկ հարթակից՝ խորհրդարանից դուրս: Մի կողմ թողնենք այն, թե բովանդակային առումով ինչպիսին է ԿԳՍՄ նախարարի հրաժարականի պահանջի շուրջ ձևավորված գործընթացը, ինչպիսին է դրա առիթի հիմնավորվածությունը, տրամաբանվածությունը: Այստեղ ոչ միայն կան լրջագույն խնդիրներ, այլ, մեծ հաշվով, ինքնին կա հիմնավորվածության ու տրամաբանվածության հարց: Սակայն միևնույն ժամանակ նաև կա բոլորի համար հասկանալի շարժառիթ՝ նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր ուժեր օգտագործում են հնարավոր և անհնար ամեն մի առիթ իշխանության դեմ տեղեկատվաքարոզչական հնարավորինս լայն աղմուկ առաջացնելու համար: Դրանով, իհարկե, չի լուծվում ոչ մի էական հարց, սակայն մյուս կողմից կա մեկ այլ պարզ հարց՝ իսկ ի՞նչ անի նախկին համակարգը, այն ներկայացնող որևէ թև կամ բևեռ, եթե գոնե աղմուկ էլ չառաջացնի: Դա, այսպես ասած, քաղաքականապես շնչելու բացառիկ տարբերակ է նախկին իշխանությունը ներկայացնող ուժերի համար:

Այդ ամենով հանդերձ, ակնառու է, որ քաղաքական անկենդանության տիրույթում են մնում խորհրդարանը և, մասնավորապես, խորհրդարանում ընդդիմության կարգավիճակում դիրքավորված ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» ու ԲՀԿ-ն: Նրանք մնացել են քաղաքական կյանքից դուրս, քանի որ բացարձակապես հեռու են քաղաքական շատ թե քիչ օրակարգ ձևավորելու հնարավորությունից: Այդ ուժերը, թերևս, իրենք էլ լավ են պատկերացնում, որ ընդդիմադիր լինելու հարցում նախկին իշխանությանը տանուլ են տվել հենց սկզբից: Բանն այն է, որ նախկին համակարգը իշխանության քննադատության, թիրախավորման այնպիսի «բարձր» և «թեժ» աստիճան կամ նշաձող է սահմանել, որ ԼՀԿ ու ԲՀԿ միավորներին զրկել է ընդդիմադիր հռետորաբանության հնարավորությունից: Մրցակցել թիրախավորման կամ քննադատության այդ աստիճանի հետ, կնշանակի գնալ քաղաքական ինքնասպանության: Բայց հենց այդտեղ էլ նրանց համար առաջանում է հարց՝ իսկ ուրիշ ի՞նչ անել: Չէ՞ որ ընդդիմության գործը քննադատելն է: Բայց նախկին իշխող համակարգը նրանց զրկել է այդ գործն արդյունավետ անելու, անգամ պոպուլիզմի շրջանակում անելու հնարավորությունից:

Սպասել, մինչև կհասնի խորհրդարանի պաշտոնավարման ժամկետը և մտածել որևէ կերպ ընտրապայքարի՞ մասին՝ կողմնորոշվելով ըստ իրավիճակի, թե՞ մտածել քաղաքական այլ նշաձողի մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի հանրության հետ խոսել որևէ հեռանկարի, որևէ բանի շուրջ, որը չի անում թե՛ իշխանությունը, թե՛ նախկին համակարգը: Սա «երրորդ տարբերակի» հարցն է, կամ «երրորդ ճանապարհի», որի մասին այդ ուժերը կամ նրանցից որոշները խոսում էին հեղափոխության օրերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ գործնականում չկար թե՛ այդ երրորդ ճանապարհի հնարավորությունը, թե՛ անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Իսկ հիմա այն կա՝ թե՛ հնարավորությունը, թե՛ նպատակահարմարությունը, որովհետև միայն այդ կերպ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են գտնել քաղաքական մրցակցության ու կենսունակության հնարավորություն: Բայց երբ առաջանում է դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունը, պարզվում է փաստորեն, որ չկա գաղափարն ու բովանդակությունը:

Ընդ որում, երրորդն այս դեպքում պայմանական է, որովհետև դրանով հայաստանյան քաղաքական համակարգից գործնականում պետք է դուրս մղվի հին «դիսկուրսը», երրորդը դարձնելով երկրորդ, և գուցե նույնիսկ առաջին: Միևնույն ժամանակ, խնդիրը, անշուշտ, խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերինը չէ միայն, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքական համակարգինը: Այն բնականաբար կանգնած է դիլեմայի առաջ, թե ինչպես է կազմվելու իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը, այն լինելու է նոր և հին իշխող համակարգերի միջև, թե՞ նոր իշխանությանը պետք է հաջորդի նոր ընդդիմությունը: Մեծ հաշվով, իհարկե, այստեղ դիլեման գաղափարների դաշտում է, ոչ թե անունների կամ անվանումների: Մեծ հաշվով, Հայաստանում քաղաքականությունը ո՛չ խորհրդարանում է, ո՛չ դրանից դուրս: Հայաստանում քաղաքականությունը դեռևս անցյալում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում