«Մոնակո»-ն միացել է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի համար մղվող պայքարին, հաղորդում է France Football-ը: Հիշեցնենք` ավելի վաղ կային ասեկոսեներ, որ ֆրանսիական ակումբը մտադիր է հրավիրել նաև մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
25-ամյա Կոստայի տրանսֆերի դիմաց, ով իսպանական ակումբի հարձակման առաջատարն է` հանդիսանալով վերջինիս լավագույն ռմբարկուն, «Մոնակո»-ն պատրաստ է վճարել 38 մլն եվրո: Խաղացողի իրավունքների ձեռքբերման հարցում լուրջ են տրամադրված նաև անգլիական մի շարք ակումբներ, մասնավորապես` Լոնդոնի «Չելսի»-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին վերցված մասնակցել է 45 հանդիպման` դառնալով 34 գոլի հեղինակ:






































