Ռուլա Խալաֆը, որը 24 տարի աշխատել է Financial Times-ում, կփոխարինի Լայոնել Բարբերին գլխավոր խմբագրի պոստում, հաղորդում է պարբերականը:
Բարբերը, որը ղեկավարում է թերթը շուրջ 15 տարի, պաշտոնը կլքի հաջորդ տարվա սկզբին: Նրա իրավահաջորդը՝ Ռուլա Խալաֆը, պարբերականում սկսել է աշխատել 1995-ից՝ որպես Հյուսիսային Աֆրիկայի թղթակից, իսկ 2016-ին նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ:
Նա վերահսկում է պարբերականի մի շարք նախագծեր, գլխավորում է ավելի քան 100 օտարերկրյա թղթակիցներից բաղկացած ցանցը և ակտիվ մասնակցություն ունի պարբերականի ընթերցողների և աշխատակիցների շրջանում կանանց քանակի ավելացմանն ուղղված նախաձեռնություններին:
Financial Times-ի սեփականատեր հանդիսացող Nikkei մեդիաընկերության ղեկավար Ցունեո Կիտան վստահություն է հայտնել Խալաֆի արհեստավարժության և լսարանին որակյալ լրագրություն տրամադրելու թերթի առաքելությունը շարունակելու նրա ունակության վերաբերյալ: