Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որով Ղրիմը և Սևաստոպոլը «բռնազավթված տարածքներ են» հայտարարվել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օրինագծին կողմ է քվեարկել 228 պատգամավոր, երբ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն: Համաձայն ակտի` նման տարածքներ են «համարվում նաև ներքին ջրերը և Ուկրաինայի տարածքային ծով, դրա սահմաններում ստորջրյա տարածքը և դրանց շուրջ օդային տարածքը»:
Օրենքում նշված է, որ «Ուկրաինայի անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք գրանցված չեն Ղրիմում, կարող են հանգիստ հատել Ղրիմի հետ սահմանը»:
Համաձայն օրենքի`Ղրիմում տնտեսական գործունեության վերաբերյալ հարցերը կկարգավորեն առանձին օրենսդրական ակտով, որը կընդունվի ավելի ուշ:











































