Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Սպասում ենք Հրայր Թովմասյանի հրաժարականի հրաշքին. Արման Բաբաջանյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների  ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը մնում է չլուծված: Ազգային ժողովի՝ ըստ էության վերջին հուսահատ քայլից հետո որևէ առարկայական քայլ չի այս ուղղությամբ կատարվել: Ցավոք, տեսանելի չէ նաև, որ առաջիկայում նախատեսվում են նման քայլեր: Խոսքն առաջին հեթին Ազգային ժողովի՝ որպես իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի կողմից կատարվելիք քայլերի մասին է, առանց որոնց  երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել»:

Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման պատասխանատուն խորհրդարանն է. «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ պարտավոր ենք օր առաջ քայլեր ձեռնարկել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Այո, սա մեր ուղղակի պարտականությունն է, որովհետև առաջին հերթին մենք ենք պատասխանատու երկրում ժողովրդավարության հաստատման, կայացման և հանրային ու  պետական բոլոր ինստիտուտների բնականոն գործունեության համար:
Սակայն մենք Սահմանադրական դատարանի խնդիրը ըստ էության մատնել  ենք ինքնահոսի, մենք կարծես չենք գիտակցում դրա կարևորությունն ու լուծման անհրաժեշտության օրհասականությունը: Մենք սպասում ենք, թե երբ ինչ-որ հրաշքով Սերժ Սարգսյանի կողմից պատանդառված Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, և մենք ճգնաժամը լուծելու խնդիրը հասցրել ենք անձերի մակարդակի: Մինչդեռ իրականության մեջ սահմանադրական ճգնաժամի խնդիրը շատ ավելի լուրջ ու տարողունակ է:

Առանց ահա այդ խորքային պատճառները վեր հանելու, առանց Սահմանադրական դատարանի լեգիտիմության հիմնարար խնդիրը լուծելու մենք չենք կարող մտածել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման մասին, եթե անգամ Հրայր Թովմասյանը հենց հիմա հրաժարական ներկայացնի»:
Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի լուծումը միայն իշխող մեծամասնության խնդիրը չէ. «Դա բոլորիս խնդիրն է, իշխանության առաջնային մանդատ ունեցող խորհրդարանի խնդիրն է, որի լուծմամբ պարտավոր ենք զբաղվել յուրաքանչյուրս՝ անհատապես, և բոլորս՝ որպես հավաքականություն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում