«Ընդդիմադիր հարթակ»-ից ժողովրդական պատգամավոր Իլյա Կիվան Գերագույն ռադայի նիստին ներկայացել է Բեթմենի մասին սագայից հայտնի կինոկերպարի՝ Ջոկերի դիմակով:
Իրեն Ջոկեր է անվանում նաև պրանկերը, որը վերջին շաբաթների ընթացքում հրապարակում էր «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողպատգամավորների հետ իր նամակագրությունը:
Այնուհետև Կիվան հանել է դիմակը և դրել այն Գերագույն ռադայի ամբիոնին, երբ այնտեղից ելույթ էր ունենում նորընտիր ժողդեպ Սերգեյ Ռուդիկը, որը միայն այսօր էր ստացել պատգամավորի մանդատը: