Ինչպես հայտնի է, դատախազությունը փոխել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը եւ նա ազատ է արձակվել: Նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ինչպես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, այնպես էլ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արսեն Բաբայանին ճանաչում է դեռեւս լրագրողական տարիներից. «Մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Ես դիմել եմ անձնական երաշխավորություն տալով, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից ու իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Վճարել եմ համապատասխան գումարը՝ կես մլն դրամ: Քիչ առաջ տեղեկացա, որ դատախազը բավարարել է միջնորդությունը»: