Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։