Դեկտեմբեր ամսվա համարում Vogue UA-ը ներկայացնում է լայնածավալ նախագիծ երկրի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ:
Ֆոտոսեսիան, միջազգային լուսնկարչական խմբի մասնակցությամբ, վերածվել է ամսագրի մեծ ձևաչափով պատմությամբ, որում հերոսուհին խոսում է կյանքի նոր կարգավիճակի, նոր պարտականությունների և հնարավորությունների, ինչպես նաև նորաձևության մասին՝ որպես մշակութային դիվանագիտության գործիք:
«Մենք համարի երեք շապիկ են պատրաստել գլխավոր հերոսուհու մասնակցությամբ՝ նրան տարբեր որակներով ցուցադրելու համար: Մեկում խիստ պաշտոնական դիմանկար է: Մյուսում՝ Ելենան պատկերված է իր ընտանիքի հետ և շրջապատված իր կյանքի ամենակարևոր մարդկանցով, նա ուրիշ է` հուզիչ և հանդարտ:
Երրորդ՝ digital շապիկին մենք տեսնում ենք պարզապես կնոջ՝ գեղեցիկ և հմայիչ: Մենք մտածեցինք մի չափազանց անկեղծ պատմություն և հրավիրեցինք հոլանդացի լուսանկարիչ Պոլ Բելաարտին աշխատելու նախագծի վրա. նրա գրեթե վավերագրական ոճը թույլ տվեց նրան ցույց տալ առաջին տիկնոջը նույնքան ճշմարտացիորեն, որքան նա կյանքում է»,- մեկնաբանում է Vogue UA-ի գլխավոր խմբագիր Ֆիլիպ Վլասովը։