Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայտնի է Ucom-ի աջակցությամբ կայացած Robotex Armenia-ի հաղթողը

Այսօր Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որին մասնացկում էր շուրջ 40 թիմ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Եթովպիայից։

Հայաստանում մրցույթն առաջին անգամ է կայացել՝ «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրության խրախուսումն ու հանրահռչակումն է, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

«Ես այստեղ եմ՝ ներկայացնելու Եթովպիան։ Մեր թիմը տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, սակայն իմ այստեղ լինելու նպատակը գործնական կապեր հաստատելն ու փորձի փոխանակումն է, քանի որ մոտ ապագայում մենք մեծ ցանկություն ունենք Եթովպիայում ևս կազմակերպել Robotex մրցույթն ու հրավիրել միջազգային թիմերի։ Միջոցառումը հետաքրքիր է ու գրավիչ, ուստի ուրախ եմ վերջինիս ներկա գտնվելու համար», – նշել է «Finfinee Auroscope and Robotics International Institute»-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Էլիաս Յիրդոուն։

Ժյուրիի կազմում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Կառլ-Տանել Պաեսը (Robotex Armenia միջազգային միավորում) և Հայկ Զարգարյանը (Ucom)։

«Այսուհետ Հայաստանը հանդես կգա որպես ռոբոտաշինական մրցույթների կենտրոն և Robotex-ը Հայաստան հրավիրելով Միությունը կարևոր քայլ է անում մեր երկիրն այդ ուղղությամբ ճանաչելի դարձնելու համար։ Հայաստանը ներկայացնող թիմերը գերազանցապես բաղկացած են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից, ինչը խոսում է գործածվող տեխնոլոգիայի արդյունավետության մասին ու ոգևորում է ոչ միայն մեզ, այլև մեր արտասահմանյան գործընկերներին», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Առաջին մրցանակին արժանացել է Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի Digital Cloud թիմը, երկրորդ մրցանակին՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի «Ադանա» թիմը, երրորդ մրցանակին՝ Իջևանի թիվ 5 դպրոցի «Հանճար» թիմը։

Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը նորագույն սերնդի HTC Smartphone-ներ նվիրեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերի բոլոր անդամներին, անլար JBL ականջակալներ՝ երրորդ տեղը գրաված թիմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Samsung և Huawei պլանշետներ հաղթած թիմերի խմբակավարներին։

«Ucom ընկերությունը տարիներ շարունակ հնարավորինս աջակցել է մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացմանը, հովանավորել ճարտարագիտական մտածելակերպը զարգացնող բազմաթիվ մրցույթներ, հետևել երկրի ներսում երիտասարդ մասնագետների աճին, ուրախացել խելացի սերնդի յուրաքանչյուր հաղթանակով ու ձեռքբերումով, խրախուսել ապագա ինժեներներին ու հորդորել պատանիներին լինել ստեղծող, այլ ոչ սպառող։ Այսօրվա մրցույթը ևս մեկ հնարավորություն էր կիսվելու փորձով, ձեռք բերելու գիտելիքներ ու նոր հմտություններ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում