Այսօր Հարավային Սուդանը, որն այս տարվա հուլիսի 9-ին հռչակել է իր անկախությունը, և որին ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կդառնա Միացյալ ազգերի կազմակերպության անդամ:
Նրա դրոշը, որի վրա պատկերված է 5 ծայր ունեցող ոսկե աստղը, որը տեղադրված է երկնագույն եռանկյունու մեջ՝ սև-կարմիր-կանաչ եռագույնի ֆոնին, այսօր առավոտյան կբարձրացվի Նյու Յորքի գրասենյակի առաջ՝ դառնալով 194-րդ դրոշը, որ բարձրացվել է ՄԱԿ-ում: Դրանից հետո Հարավային Սուդանի պատվիրակությունը տեղ կզբաղեցնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում:










































