ՀՀ-ՌԴ երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով», – ասաց ԱԳ նախարարը:
Մնացականյանն ասավ, որ ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգում ՌԴ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել են Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: